Ադրբեջանում մեկուկես տասնյակ մարդիկ մահացել են էթիլ սպիրտի օգտագործման հետեւանքով
Փետրվարի 22-23-ը Բաքվի Սաբունչուի շրջանում 15 մարդու մահվան փաստի հիման վրա Սաբունչուի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Քր. օր. 314.3-րդ հոդվածով (անփութություն, որի հետեւանքով երկու եւ ավելի մարդ է մահացել), կատարվում է նախաքննություն։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ վկայակոչելով գլխավոր դատախազությանը, պարզվել է, որ այդ անձանց մահը վրա է հասել էթիլային (տեխնիկական) սպիրտով թունավորման հետեւանքով։
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել համապատասխան փորձաքննություններ։