Ադրբեջանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել
Ադրբեջանում կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով առողջապահության նախարարությանը։
Ըստ հաղորդագրության` 22-ամյա տղամարդը հունվարի սկզբին մեկնել է արտերկիր, որտեղ շփվել է մի մարդու հետ, որի վրա արդեն ցան է եղել։
Բաքու վերադառնալուց հետո նրա մոտ ոչ միայն ցան է ի հայտ եկել, այլև ջերմություն, ավշային հանգույցների բորբոքում։
Նա կապիկի ծաղիկի թեստ է հանձնել, պատասխանը դրական է եղել։ Տղամարդը հոսպիտալացվել է։