շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանում հայտարարել են «իրանական լրտեսական ցանց» բացահայտելու մասին

Ադրբեջանում հայտարարել են «իրանական լրտեսական ցանց» բացահայտելու մասին

Ադրբեջանում շարունակվում են «իրանական լրտեսական ցանցերի» բացահայտման հետ կապված գործողությունները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողության արդյունքում մեկ այլ ցանց է բացահայտվել, մի քանի հոգի բերման են ենթարկվել։

Ներկայումս գործողությունը շարունակվում է», - նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունները ձերբակալել են 39 մարդու՝ «Իրանի օգտին լրտեսության» կասկածանքով։

Ադրբեջանցի շիաների վրա ճնշումն ավելանում է ամեն անգամ, երբ սրվում են իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ալիեւի ռեժիմը, բացի էթնիկ զտումներից, մասնագիտացած է նաեւ շիա մահմեդականների հալածանքների մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: