երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվում են մեքենաների հրկիզումներով և ձերբակալություններով

Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ զանգվածային բողոքի ցույցերն ուղեկցվում են մեքենաների հրկիզումներով և ձերբակալություններով

Ադրբեջանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր 37 մարդու ձերբակալության մասին, մինչդեռ ակտիվիստները պնդում են, որ ձերբակալվածների թիվն անցել է 200-ը։ Բաքվում բողոքի ցույցերի ընթացքում անհայտ անձինք հրկիզել են քաղաքի Գարադաղի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի մեքենան։ Եվս 4 մեքենա այրվել է Ապշերոնի շրջանում։

Բողոքի ցույցերի ֆոնին երկրի բնակիչները նաև խնդիրների են բախվել որոշ սոցիալական ցանցեր օգտագործելիս։ Բողոքի ակցիաների և բախումների պատճառ են դարձել սեպտեմբերին ընդունված՝ դպրոցական համազգեստի կանոնների փոփոխությունները, որոնք արգելում են կրթության աշխարհիկ բնույթին չհամապատասխանող հագուստի տարրերը։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ որոշ դպրոցներ հրաժարվում են ընդունել առանձին աշակերտների և ուսուցիչների։

Սա էլ բողոքի ցույցերի նոր ալիք է առաջացրել։

  • Կիսվել: