Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ ԵԽԽՎ-ում. Ֆրանկ Շվաբե
Ադրբեջանն ընդունում է, որ չի կարող պատվիրակություն ունենալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽ արժեքների և կանոնների նկատմամբ հիմնարար անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։
«Ադրբեջանը պատվիրակություն չի ուղարկում Ստրասբուրգ՝ հավատարմագրման»,-նշել է նա: