Ադրբեջանն ու Իտալիան խորացնում են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա և հանդիպել իր իտալացի գործընկեր Գվիդո Կրոզետոյի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ։


