Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր
Բելառուսի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարության զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Դմիտրի Ժուկովսկու գլխավորությամբ, այցելել է Ադրբեջան: Այցը տեղի է ունեցել երկկողմ ռազմական համագործակցության 2026 թ. պլանի շրջանակում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության և հետաքննությունների գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ազեր Իբրահիմովն ընդգծել է, որ ադրբեջանա-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և աջակցության վրա:
Ժուկովսկին կարևորել է համատեղ գործունեության հնարավորությունների ընդլայնումը:



