հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին միացել են 17 կոնգրեսականներ

Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին միացել են 17 կոնգրեսականներ

ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս  ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից:

Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից ուղարկված նմանատիպ նամակին և այս տարվա փետրվարին ուղարկված ANCA-ի ավելի վաղ նամակին:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ներկայացուցիչ Շիֆին և բոլոր նրանց, ովքեր միացան նրան՝ պահանջելով քարտուղար Ռայմոնդոյից վաղուց ուշացած պատասխաններ Կոնգրեսի բազմաթիվ հարցումներին և այս տարվա փետրվարի 13-ի մեր դեռևս անպատասխան նամակին», – ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Շիֆի նամակը յոթ հիմնական հարց է տալիս քարտուղար Ռայմոնդոյին, ով նախկինում ծառայել է որպես Ռոդ Այլենդի նահանգապետ՞

Ադրբեջանին ամերիկյան հրացանների հնարավոր վաճառքի մասին լուրը, ներառյալ հարձակողական ոճի և կիսաավտոմատ դիպուկահարների մոդելները, առաջին անգամ տարածվել է փետրվարի 1-ին, երբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (D-NJ) հայտարարեց առաջարկվող վաճառքի շուրջ իր «խորը մտահոգության և խիստ հակազդեցության» մասին։

«Զենքի արտահանումը ավտորիտար երկիր, որը պատերազմ է մղում հարևանի դեմ, շրջափակում է խոցելի բնակչությանը և թույլ է տալիս մարդու իրավունքների ոտնահարում, համահունչ չէ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ուղղված վարչակազմի հավատարմությանը», – ասվում է սենատոր Մենենդեսի՝ քարտուղար Ռայմոնդոյին ուղղված նամակում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: