կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիեւն այցելել է Հայաստանի սահմանին գտնվող զորամասեր, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պաշտպանության առաջին փոխնախարար-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիեւը եւ նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են զորամասեր, որոնք գտնվում են Հայաստանի հետ սահմանին Գեդաբեկի, Դաշքեսանի եւ Քյալբաջարի շրջաններում։

Գլխավոր շտաբի պետը զինծառայողներին է ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջադրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը, եւ կոնկրետ ցուցումներ է տվել դրանց կատարման համար»,- տեղեկացրել են արդբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ին։։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: