Ադրբեջանի պաշտպանության նախարարը հետևել է բանակում մարտավարական զորավարժություններ են անցկացմանը
Ադրբեջանի բանակում այս տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտավարական զորավարժություններ են անցկացվել նոր օպերատիվ հայեցակարգի կիրառմամբ՝ հաշվի առնելով ժամանակակից մարտական մեթոդները և հարմարեցված մարտական իրական պայմաններին, հայտնում են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքին հետևել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Հասանովին զեկուցվել է, որ զորավարժություններին ներգրավված տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերն իրականացնում են տարածքի հետախուզում և օպերատիվ կերպով մարտական կառավարման կենտրոն փոխանցում պայմանական հակառակորդի թիրախների տեղակայման և զրահատեխնիկայի տեղաշարժի մասին տվյալները։
Ըստ զորավարժությունների սցենարի՝ նախքան հարձակումը հրետանային ստորաբաժանումներով և ավիացիոն միջոցներով հարվածներ են հասցվել հակառակորդի ռեզերվներին և կենդանի ուժին, ապահովել ականապատ դաշտերով անցումների բացումը։ Զորավարժությունների ընթացքում ձեռնարկվել են գործողություններ ուղղաթիռով անձնակազմի տարհանման, հակառակորդի շարասյունը դարանակալելու և վնասազերծելու, հենակետեր գրավելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդվում է՝ մարտավարական զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարների հմտություններն օպերատիվ որոշումներ կայացնելու գործում: