Ադրբեջանի նախագահը եւ Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են համատեղ նախագծեր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար, տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղին։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ֆարզանեի այցի շրջանակում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են առեւտրի, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման նախագծերը։
Նշելով, որ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ, Ֆարզանե Սադեղը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ժողովուրդները կապված են պատմական, մշակութային, կրոնական եւ ազգակցական կապերով։
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Աղբենդի եւ Քելալեի կետերը միացնող ճանապարհային կամրջի կառուցման նախագծի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության շուրջ։