երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն ունենալու մեջ։«Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում՝ առանց դատի և քննության, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»,- հայտնում են Միլի մեջլիսից։Ավելի վաղ  հաղորդել էր, որ Ադրբեջանը որոշել է նաև չեղարկել պետական ու մասնավոր խողովակներով համաձայնեցված ռուսական միջոցառումները։Մինչ այդ էլ արտգործնախարարությունը բողոքի նոտա էր փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին։

 
 

  • Կիսվել: