կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների արդյունքները կամփոփի մինչեւ փետրվարի 17-ը

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների արդյունքները կամփոփի մինչեւ փետրվարի 17-ը

Ադրբեջանում նախագահական ընտրությունների ադյունքների ամփոփման եւ դրանք սահմանադրական դատարանի հաստատմանը ներկայացնելու գործընթացը կավարտվի փետրվարի 17-ին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփում եւ դրանց հանձնումը սահմանադրական դատարանին՝ հաստատման համար, պետք է ապահովի 10 օրվա ընթացքում՝ սկսած քվեարկության օրվանից։

Արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված՝ այդ շրջանը ընդգրկում է մինչեւ փետրվարի 17-ը։

Փետրվարի 7-ին անցկացված քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Իլհամ Ալիեւը առջեւում է՝ 92,05 տոկոս ձայներով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: