շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ԳԱԱ-ն կարծես նոր հանձնարարություն է ստացել կեղծելու ՀՀ և Արցախի պատմությունը

Ադրբեջանի ԳԱԱ-ն կարծես նոր հանձնարարություն է ստացել կեղծելու ՀՀ և Արցախի պատմությունը

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։

Մասնավորապես, Ադրբեջանի ԳԱԱ նախագահության նիստում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «...Արևմտյան Ադրբեջան (ի նկատի ունի Հայաստանը) վերադառնալու հայեցակարգն արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը։

Այս հայեցակարգը «խաղաղության հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի պնդումները բացառապես «մշակութային» են։ Այս հայեցակարգը կլինի այսպես կոչված «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: