չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծման գործընթացը շարունակվում է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծման գործընթացը շարունակվում է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, մենք ոչ թե մեկ ազգ և երկու պետություն ենք, այլ մեկ ազգ և երեք պետություն։ Մենք մեկ ազգ և մեկ բանակ ենք։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում։ Դրա պայմանը համատեղ զորավարժություններն են»:

  • Կիսվել: