երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ադրբեջանցիները փորձում են իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ վարձել այլ երկրներում. «Փաստ»

Ադրբեջանցիները փորձում են իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ վարձել այլ երկրներում. «Փաստ»

«Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում: Բնականաբար, ալիևյան կլանը պատերազմական շրջանում էլ ջանք ու եռանդ չի խնայում ամեն ինչ գլխիվայր շրջված ներկայացնել թե՛ իր ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը:

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում իրենց օգտին հրապարակումներ անելու համար հատկապես բլոգերներ վարձել այլ երկրներում: Մասնավորաբար, օրերս eadaily.com-ը գրել էր, որ նման փորձեր արվում են Ուկրաինայում:

Ըստ լրատվամիջոցի, մեդիա փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական բանակ:

«Ուկրաինայից արդեն փորձագետներ են պատրաստվում, որ տեղափոխեն Ադրբեջան, որպեսզի լուսաբանեն իրադարձությունները Ադրբեջանի կողմից և զրպարտեն Հայաստանին», - ասել է մեդիա փորձագետը, ով նաև նշել է, որ Ալիևի աշխատակազմը 5000-ական դոլար է խոստանում ամեն մի «փորձագետի»:

Նշվում են նաև մի քանի անուններ, որոնց դժվար է որևէ բանի փորձագետ անվանել. նրանց խնդիրն է վարկաբեկել Հայաստանն ու Արցախը: Մեդիա փորձագետների կարծիքով, այսպիսի բացահայտումները շատ կարևոր են, որպեսզի առաջին հերթին դյուրահավատ ընթերցողը չընկալի «խոսող գլուխներ»-ին որպես փորձագետներ և չապակողմնորոշվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: