ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն «KURTARAN-2025» միջազգային զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն «KURTARAN-2025» միջազգային զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «KURTARAN-2025» միջազգային զորավարժություններին, որոնք կանցկացվեն մինչև ապրիլի 30-ը թուրքական Մարմարիս քաղաքում:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժություններին նախատեսվում է Թուրքիայի ռազմածովային ուժերի, ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի և ափամերձ պահպանության զինծառայողների մասնակցություն։

Նշվում է նաև, որ նախատեսվում է նաև անցկացնել «Բարձրաստիճան դիտորդի օր»։

Վարժանքների շրջանակում, համաձայն պլանի, տարբեր տեսակի զորքեր համագործակցաբար կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները։

  • Կիսվել: