կիրակի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2024
Բրյուսելում ծեծել եւ թալանել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներակայացուցչին

Բրյուսելում ծեծել եւ թալանել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներակայացուցչին

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը Բրյուսելում զինված կողոպուտի զոհ են դարձել: Ինչպես հաղորդում է բելգիական «7 sur7»–ը, հղում անելով «Het Nieuwsblad» թերթին, հանցագործներն ամուսիններից հափշտակել են «Rolex» ապրանքանիշի ձեռքի ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 90 000 եվրո:
 
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, երբ ամուսնական զույգն առավոտյան զբոսանքի է դուրս եկել Լուիզ Ավենյուով։ Ատրճանակով զինված հանցագործներից մեկը հարվածել է Հուսեյնզադեի և նրա կնոջ գլխին, ինչի հետևանքով վերջինիս մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննման։
Բրյուսելի դատախազությունը հաստատել է հետաքննության փաստը, սակայն հրաժարվել է հետագա մեկնաբանություններից: Տուժածների ինքնությունը պաշտոնապես չի հաստատվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: