երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանական նոր անցակետը Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը․ Ռենատա Ալտ

Ադրբեջանական նոր անցակետը Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը․ Ռենատա Ալտ

Գերմանիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը  հայտարարել է, որ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը միջազգային իրավունքի խախտում է։  Ռենատա Ալտն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ադրբեջանական նոր անցակետը Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա խախտում է միջազգային իրավունքը, ավելի է դժվարացնում մարդկանց ազատ տեղաշարժը և մատակարարումները տարածաշրջան: Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները, կատարի Արդարադատության միջազգային դատարանի պահանջները»,-գրել է Ալտը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: