Աբխազիայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Վրաստանից անջատված Աբխազիայում այսօր անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Աբխազիայում ընտրողների համար հասանելի է 152 ընտրատեղամաս, ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում: Ընտրողների հիմնական ցուցակին ավելացել է 134 հազար մարդ։
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բադրա Գունբան առաջին փուլում հավաքել էր ձայների 46 տոկոսը, իսկ ընդդիմադիր Ադգուր Արձինբան՝ 37 տոկոսը:
Գյունբան պաշտոնը ստանձնել է 2024 թվականի նոյեմբերին Ասլան Բժանիայի հրաժարականից հետո։ Վերջինս հեռացել էր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։