77-րդ հարվածային ալիքի շրջանակում Իրանը հարձակվել է նաև Իրաքում և Սաուդյան Արաբիայում ամերիկյան բազաների վրա
Այսօր առավոտյան իրանական ուժերը հարձակվել են Իսրայելի Թել Նոֆ ավիաբազայի և Ազրակ ավիաբազայում ԱՄՆ F-35 и F-15 ինքնաթիռների դիրքերի վրա՝ օգտագործելով ցամաքային, օդային և ծովային ուժերի անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Irna-ն։
«Ալ-Զաֆրայի, Վիկտորիայի (Իրաք), Հինգերորդ նավատորմի (Բահրեյն) և Մալք Սուլթանի (Սաուդյան Արաբիա) ամերիկյան բազաները հարվածվել են անօդաչու թռչող սարքերով և «Քիամ» ու «Զուլֆիկար» հրթիռներով»։
Աշկելոնում, Թել Ավիվում, Հայֆայում և Գուշ Դանում Իսրայելի ռազմական օբյեկտները հարձակման են ենթարկվել «Հեյբարշական» և «Քիամ» հրթիռներով։ Գործողության 77-րդ ալիքն իրականացվել է «Հեյբարշական» ու «Զուլֆիկար» հրթիռներով և հարվածային անօդաչու թռչող սարքերով ԱՄՆ և Իսրայելի բազաների, ներառյալ՝ Ալի Սալեմի, Ալ-Խարջի և Ալ-Զաֆրայի դեմ»,- նշվում է հրապարկման մեջ։



