երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփը զգուշացնում է

48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփը զգուշացնում է

48 ժամ, մինչև իսկական դժոխքը կիջնի Իրանի գլխին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տասը օր ժամանակ տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցի բացելու համար։ Ժամանակը սպառվում է. 48 ժամ, մինչև իսկական դժոխքը կիջնի նրանց գլխին։ Փա՜ռք Աստծուն»,-նշել է նա:

Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Իրանի իշխանությունները հավանություն են տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցմանը իրանական նավահանգիստներ՝ Հորմուզի նեղուցով։

ԻԻՀ Գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ այս որոշմանն աջակցել են Իրանի կառավարությունը և զինված ուժերը։

Հաստատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և անասուններ տեղափոխող նավերի տարանցումը։ Հորմուզի նեղուցով այդ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար մշակվել են հատուկ արձանագրություններ և անհրաժեշտ դրույթներ։

 

  • Կիսվել: