երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
4000 ոսկերչական իր ունեցող «Կանաչ կամար» թանգարանը թալանել են

4000 ոսկերչական իր ունեցող «Կանաչ կամար» թանգարանը թալանել են

Գերմանական Դրեզդեն քաղաքում թալանել են սաքսոնյան թագավորների «Կանաչ կամար» կոչվող գանձարանը: Այնտեղից տարել են հարյուր միլիոնավոր եվրո արժողությամբ ցուցանմուշներ, տեղեկացնում է meduza-ն:

Այս պահին ճշտվում են գողացված իրերի ցանկն ու հասցված վնասի չափը: Խոսքը ադամանդների և հնագույն զարդերի մասին է: Տեղի լրատվամիջոցները գողությունն անվանել են հետպատերազմյան շրջանում արվեստի գործերի խոշորագույն կողոպուտ:

Նշվում է, որ գողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Գողերը ներխուժել են թանգարան՝ կոտրելով առաջին հարկի պատուհանների վանդակաճաղերը: Մինչ այդ նրանք հրդեհել էին տրանսֆորմատորը, ինչի հետևանքով շենքը հոսանքազրկվել էր, և խափանվել էր ազդանշանային համակարգ աշխատանքը:

«Կանաչ կամարը» Եվրոպայում թանկարժեք իրերի ամենամեծ հավաքածուներից մեկն է: Այստեղ գրանցված են 4000 ոսկերչական իրեր: Թանգարանը հիմնել է Սաքսոնիայի կուրֆյուրստ Ավգուստը՝ 18-րդ դարում:

  • Կիսվել: