4 անօդաչու է խոցվել Նոր Մոսկվայի Վալուևո գյուղի մոտ
Նոր Մոսկվայի Վալուևո գյուղի մոտ երկու անօդաչու է խոցվել, ՌԻԱ Նովոստիին տեղեկությունը հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Նոր Մոսկվայի Վալուևո բնակավայրի մոտ երկու ԱԹՍ է խոցվել, դրանք բաց դաշտում են ընկել։ Տուժածներ և ավերումներ չկան», – ասել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ դրանից բացի՝ անհայտ անօդաչու է խոցվել մերձմոսկովյան Կուբինկայի շրջանում։
Մի քանի ավիաչվերթ, որոնք պետք է վայրէջք կատարեին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, այլ օդանավակայաններ են ուղղորդվել։
Ավելի ուշ ՌԻԱ Նովոստին հայտնեց, որ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ևս 2 ԱԹՍ է խոցվել Նոր Մոսկվայի շրջանում, տուժածներ չկան։