24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնությունը Իրանի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության հասնել Իրանի հետ։
Թրամփը չի բացառել, որ բանակցությունների ձախողման դեպքում կարող է ռազմական ուժ կկիրառվել։
«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտենք՝ օրինակ՝ ասում են արդյոք ճշմարտությունը, թե ոչ։ Մեզ դեմ առ դեմ ասում են, որ հրաժարվում են ամբողջ միջուկային զենքից, իսկ հետո դուրս են գալիս մամուլի առաջ և ասում․ «Ոչ, մենք ցանկանում ենք հարստացնել ուրանը»»,-նշել է ԱՄՆ նախագահը:



