20 տարին բավական է. Թրամփը` Իրանի միջուկային ծրագրի դադարեցման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ պատրաստ է համաձայնության տալ 20 տարով Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը:
«20 տարին բավական է։ Բայց նրանց երաշխիքների մակարդակը ... դա պետք է լինի իրական 20 տարի», - ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփի խոսքով՝ առաջարկներն ուսումնասիրելիս ինքը կարդում է առաջին նախադասությունը, և եթե դա իրեն դուր չի գալիս, ապա դեն է նետում ամբողջ տեքստը:
«Դե, ես նայեցի այն։ Եթե ինձ դուր չի գալիս առաջին նախադասությունը, պարզապես դեն են նետում մնացածը։ Ո՞րն էր առաջին նախադասությունը: Այնտեղ անընդունելի ձևակերպում կար։ Քանի որ նրանք պետք է լիովին համաձայնեն՝ ոչ մի միջուկային զենք», – ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Թեհրանի վերջին առաջարկներին Վաշինգտոնի արձագանքի վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ «Tehran Times» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից: Նշվում էր, որ ԱՄՆ-ն մերժել Է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում:
Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցի գոտում հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների պատասխանը: Ամերիկյան «The Wall Street Journal»-ի աղբյուրների տվյալներով` Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչպես պնդում է Վաշինգտոնը։ Ըստ պարբերականի` իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ 20 տարով, ինչպես պահանջում է ԱՄՆ–ն։


