հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
10 զոհ, 18 անհետ կորած. Ինդոնեզիայում սողանք է տեղի ունեցել

10 զոհ, 18 անհետ կորած. Ինդոնեզիայում սողանք է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Կենտրոնական Ջավա նահանգում բնակելի թաղամասում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 10, անհետ կորել՝ 18 մարդ, հայտնել են տեղական իշխանությունները, տեղեկացնում է Սինհուա գործակալությունը:

Նշվում է, որ երկրի Ազգային աղետների կառավարման գործակալությունը՝ BNPB-ը, հայտնել է, որ մի քանի օր տևած ուժեղ անձրևներից հետո, նույնանուն շրջանի Պանդանարում գյուղում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով զոհերի թիվն աճել է։

Հինգշաբթի հայտնաբերվել է յոթ դիակ, այսպիսով՝ հաստատված զոհվածների ընդհանուր թիվը հասել է 10-ի։

  • Կիսվել: