երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Ժոնգ տոնգում» ավելի շատ մարդ է տեղավորվում, որոշել են գծի ավտոբուսները կրճատել. մարդն ավելի երկար է սպասում. Մանուկյան

«Ժոնգ տոնգում» ավելի շատ մարդ է տեղավորվում, որոշել են գծի ավտոբուսները կրճատել. մարդն ավելի երկար է սպասում. Մանուկյան

Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու. 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված, ոչ մի հատ ավտոբուս չեն առնելու: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքապետարանի խոստացած բարեփոխված տրանսպորտը չկա, կեղծ է. «Իրենց «Թելսելի» համակարգը չի աշխատում, երկրորդը, նույբնիսկ իրենց ապարատների մեջ էդքան թուղթ չկա, իրենց ներդրած համակարգը չի գործում, QR-ը սխալ է լինում, մարդկանմց փողերը թալանում է: Դրա համար ո՞վ է պատասխան տվողը:

Օրինակ,  46 համարի երթուղին։ Ժողովուրդն ասում է՝ առաջ  մասնավորը կար, շուտ-շուտ գնում-գալիս էին։ Այս մարդիկ նայել են, որ օրինակ «Hyundai»  մեջ նստատեղերը 20 է, իրենց բերած «Ժոնգ տոնգ»-ում  25, որոշել են այդ գծի մեջի ավտոբուսների քանակը 25 տոկոսով կրճատել։ Այսինքն եթե առաջ մարդը 20 րոպե սպասում էր, իր տրանսպորտը գալիս էր, հիմա գալիս է 30 րոպեն մեկ: Այսինքն տոտալ ձախողված է նրանց ներդրած համակարգը։ Այս մարդիկ անգամ վարորդների, զուգարանների հարցը չեն կարողանում լուծել»,- ասաց Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ ըստ օդում կախված լուրերի՝ «Թել-Սել»-ը գողանում է  Մենտրոպոլիտենի  և «Երևան ավտոբուսի» փողերը. ««Թել-Սել», Սուրեն Գրիգորյան և Սարգիս Մանուկյան՝ կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ,  այս եռյակի շրջանակում կորում  են փողերը»։

«Այս շենքում հավաքված են պանիկովսկիներ, թալանչիներ։ Քաղաքապետարանում լավ ավադույթ է ձևավորվել գողոնը կամ մսխումը վերադարձնել բյուջե։ Հայտնի «բիզնես կլասսի» վերադարձի օրինակը պարզ է։ Հիմա հարց եմ ուզում տալ՝ պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու, այդքան փողը, որ կորում է, երբ եք վերադարձնելու քաղաքացիներին»,- ասաց Մեսրոպ  Մանուկյանը։

Նա նկատեց, որ օրական 630 հազար ուղեւորի պարագայում տարեկան հավաքագրումները 100 դրամով կկազմեն 22,9 մլրդ դրամ, իսկ իշխանությունները գրել են, որ 2025-ին 17 մլրդ դրամը լրիվ բավարար է «Երեւան ավտոբուսին» ծախսերը հոգալու համար: Իսկ եթե հաշվարկեն տոմսը միջինը 150.5 դրամով, ապա տարեկան հավաքագրումները կկազմեն 34,6 մլրդ դրամ: «Դրա համար ես իրենց անունը կնքել եմ թալանչիներ»,- ընդգծեց նա՝ ապա կոչ արեց բոլորով գնալ փոխքաղաքապետ Սուրեն  Գրիգորյանի մոտ՝ իրենց հարցերին պատասխաններ պահանջելու:

  • Կիսվել: