Ընթացքի մեջ են Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ ընթացող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արժեքը 565 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
«Միաժամանակ, ընթացքի մեջ են Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ ընթացող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 525 մլն դրամ է»,-գրել է նա: