երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203,810 զբոսաշրջիկ. Դա 8 հազարով ավելի է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան է այցելել 203,810 զբոսաշրջիկ. Դա 8 հազարով ավելի է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։

Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

  • Կիսվել: