կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդլայվել է առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը

Ընդլայվել է առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023 թվականին առողջապահական ծրագրերի արդյունքները։
 
Շարունակվել են կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները, ինչպես նաև մոբիլիզացվել են ռեսուրսները ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները լուծելու ուղղությամբ:
 
Ընդլայնվել է առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը:
 
Շարունակաբար աճել է պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ծավալները:
 
2023 թ. սպասարկված հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների թիվը կազմել է 861.845, ինչը 2022 թ. համեմատ աճել է 74.981-ով, իսկ 2017 թ. համեմատ աճել է 2.5 անգամ։
 
Արձանագրվել է Հայաստանում հիմնական հիվանդացության և մահացության բեռը կազմող հիվանդություններից՝ սրտանոթային, չարորակ նորագոյացություններից և շաքարային դիաբետից, մահացության նվազման միտում:
 

  • Կիսվել: