կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանում 30 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել շուրջ 200 նախագծերում

ՎԶԵԲ-ը Հայաստանում 30 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել շուրջ 200 նախագծերում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ներկայացրել է Հայաստանում բանկի 30-ամյա գործունեության վերաբերյալ թարմացված տվյալներ։

Բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ 30 տարվա ընթացքում բանկը ավելի քան 2 մլրդ եվրո է ներդրել ավելի քան 200 նախագծերում, որոնցից ավելի քան 90%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Բանկի հիմնական ներդրումների ոլորտները ներառում են ֆինանսական սեկտորը, փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) և կայուն ենթակառուցվածքները:

Միջին հաշվով Բանկը Հայաստանի տնտեսության մեջ տարեկան ներդնում է մոտ 150 մլն եվրո։

Հայաստանում իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը շուրջ 100 մլն եվրո է տրամադրում տեղական ՓՄՁ-ներին առևտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ և ներառական ֆինանսական տարբեր ծրագրերի միջոցով:

  • Կիսվել: