կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Վրաստան-ՀՀ սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊԵԿ

Վրաստան-ՀՀ սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:

Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում:

  • Կիսվել: