երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վրացական պետհամարանիշով 2648 տրանսպորտային միջոց պետական աջակցությամբ մաքսազերծվել է

Վրացական պետհամարանիշով 2648 տրանսպորտային միջոց պետական աջակցությամբ մաքսազերծվել է

ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանն անդրադարձել է վրացական պետհամարանիշով մեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծման ծրագրին։

Նա հիշեցրել է, որ 5 տարեկանից ավելի մեքենաների մաքսազերծման համար կառավարությունն աջակցել է 70 տոկոսով, իսկ մինչև 5 տարեկան մեքենաների համար՝ 40 տոկոսով։

«Քանի որ միջոցառումը նախատեսված էր դեկտեմբերի 5-30-ը, մաքսային մարմիններն ինտենսիվ կերպով աշխատեցին, և արդյունքում 2648 տրանսպորտային միջոց, որ ներկայացվել է համապատասխան ձևակերպման, ամբողջովին սպասարկվել է»,- ասել է նա։

  • Կիսվել: