ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վերին Լարսում կտրուկ նվազել է հայկական բեռնատարների թիվը

Վերին Լարսում կտրուկ նվազել է հայկական բեռնատարների թիվը

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում կուտակված բերնատարների թիվը կտրուկ նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
 
Այս պահին հերթում գրանցված են 619 բեռնատար, որը երեկվա թվի մոտավորապես կեսն է (1359)։
Անցակետը հատելու հերթում ընդհանուր առմամբ 1371 տրանսպորտային միջոց կա:
 
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: