կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վայն էն ա՝ իմացա. ես եմ ասել՝ կամերա դրեք, տեսնեմ ինչ ա կատարվում․ Գևորգ Պապոյան

Վայն էն ա՝ իմացա. ես եմ ասել՝ կամերա դրեք, տեսնեմ ինչ ա կատարվում․ Գևորգ Պապոյան

Իսկ գիտե՞ք՝ ով է ասել տարեք կամերա դրեք, տեսնեմ ինչ է կատարվում. Դա ես եմ ասել։ Այս մասին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս ուշագրավ հայտարարություն էր տարածել, որ կոնկրետ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցը ադամանդների հետ կապված կաշառք էր վերցրել։

Հարցին՝ իսկ կարո՞ղ է ձեզ մասնաբաժին չէր եղել, դրա համար էիք մտահոգված, Պապոյանը արձագանքեց. «Չեք ամաչո՞ւմ ձեր տված հարցից։ Ես ռիսկը տեսել եմ, ասել եմ՝ պետք է ստուգել և բացահայտվել է։ Այդ ես եմ այդ ռիսկը տեսել։ Ես ռիսկերը շատ արագ տեսնում եմ։ Որտեղ ես ռիսկ տեսնում եմ, մեխանիզմը մշակում ենք ստուգման, վերստուգման, որպեսզի բացառվի։ Ես հիմա էլ չեմ բացառում, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան կարա լինի, բայց վայն էն ա՝ իմացա»։

  • Կիսվել: