հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ

Վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի հետ բենզինի մատակարարման շուրջ

Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ 50 հազար տոննա ծավալով АИ-92 տեսակի բենզինի մատակարարման շուրջ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրները։

Նշվում է, որ երկխոսությունը տեղի է ունենում ՌԴ-ում վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածներից հետո: Հունիսի վերջին Ռուսաստանում բենզինի արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 25 տոկոսով՝ նշում է Reuters-ը։

Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Աստանան Մոսկվայից բենզինի մատակարարման պաշտոնական հարցում չի ստացել: ՌԴ էներգետիկայի նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս հարցը։ 

  • Կիսվել: