Վանաձորում կասեցվել է տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել «Էմտա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
- սննդամթեքի հետ շփման մեջ գտնվող գույքը չի գտնվել նորոգ վիճակում, մակերեսը եղել է անհարթ, որի պատճառով հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
- սարքավորումները, գործիքները, պարագաները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և այն համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:



