կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ունենք մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

Ունենք մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ․ Վահան Քերոբյան (տեսանյութ)

Ունենք կայուն ֆինանսական համակարգ, որին որևէ բան չի սպառնում, սակայն տնտեսությունը 2020թ․-ի երկու լուրջ շոկերից հետո դեռ չի վերականգնվել։ Դրա ակտիվացումը մեր առաջնային խնդիրներից է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Քերոբյանը հայտնել է, որ պատերազմից հետո սփյուռքահայերը ՀՀ-ում ներդրումներ անելու շատ մեծ հետաքրքրություն ունեն։ «Հենց հիմա շատ մեծ քանակի բանակցություններ են ընթանում տարբեր ինվեստրների հետ։ Կառավարությունն ամեն կերպ փորձում է նպաստել Հայաստան նրանց մուտքին։ Փաստացի ունենք մի քանի միլիարդ դոլարի ներդրում անելու պատրաստ ներդրողների խումբ, ոչ միայն սփյուռքահայերի, այլ նաև օտարերկրացիների»,- ասել է նախարարը։

 

Խոսելով արտաքին պարտքի ավելացման մասին՝ Քերոբյանը նկատել է, որ այն անխուսափելի էր, չվերցնելու այլընտրանքը տնտեսական կոլապսն էր։ Ըստ նախարարի՝ այն ավելի շատ պետք է ուղղել ՀՆԱ-ի ավելացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: