շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայում պատերազմի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին կնվազի մինչև 1,2%. ՀԲ

Ուկրաինայում պատերազմի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին կնվազի մինչև 1,2%. ՀԲ

2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,3%-ից իջեցվել է 1,2%-ի, այս մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։

Նշվում է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն։

Զեկույցում նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, էականորեն բացասական կլինեն Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի ամուր տնտեսական կապերը։

2023 թվականի համար ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճ 4,6% (-1%) մակարդակում, 2024թ.-ի համար՝ 4,9% (-0,9%)։

«Ավելի ցածր աճը և դրամական փոխանցումները, հավանաբար, կդանդաղեցնեն աղքատության կրճատումը և կբարձրացնեն խոցելիությունը», - նշված է զեկույցում։
Հայաստանի համար կանխատեսումն անորոշ է, ՀԲ փորձագետները դիտարկում են ՀՆԱ-ի հնարավոր նվազումը։

  • Կիսվել: