երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը․ Մհեր Գրիգորյան

Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը․ Մհեր Գրիգորյան

Թուրքիան զրկվել է ԵԱՏՄ-ում իր արտոնյալ կարգավիճակից, դրա նախաձեռնողը եղել է հայկական կողմը, գործընթացը բավականին ծանր է եղել, բայց, ի վերջո, շահերի բախումն այնպիսն է եղել, որ հարցը լուծվել է հենց այդ տրամաբանությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մարտին ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի որոշումը կայացվեց և ուժի մեջ է մտնելու այդ պահից 6 ամիս հետո Թուրքիան ԵԱՏՄ երկրներ արտահանում անելիս բոլոր ապրանքների գծով ուներ մաքսատուրքի 25 տոկոս զեղչման արտոնություն, որը դադարելու է։ Իսկ մաքսատուրքերը շատ դեպքերում շատ բարձր են։ Որոշակի իմաստով ԵԱՏՄ երկրի արտադրանքն ստանում է արտոնության զեղչ։ Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է, և մեր տնտեսվարողներն այսօրվանից պետք է սկսեն ադապտացվել այդ իրավիճակին։ Մեր դրած արգելքը, կարծում եմ, որ կերկարաձգվի»,-ասաց նա։

Նա նաև հայտարարեց, որ մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը սահմանելը՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել  մեծ ծավալով պատրաստի արտադրանք։

  • Կիսվել: