ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՏՏ ոլորտի ցուցանիշները նվազել են. ֆիննախ

ՏՏ ոլորտի ցուցանիշները նվազել են. ֆիննախ

Հանրապետությունում ՏՏ ոլորտի ցուցանիշները 2024թ. առաջին կիսամյակում նվազել են անցած տարվա ցուցանիշների համեմատ։  Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը,  աշխատավարձերի եւ աշխատակիցների թվի ցուցանիշներում վերջին ամիսներին նկատվել են կայունացման միտումներ։ «Եվ մենք հուսով ենք, որ հաջորդ տարի, այդ թվում մեր որոշումների, ինչպես նաեւ աջակցության ծրագրերի արդյունքում կհաջողվի նկատելի աճ ապահովել այս ոլորտում»,- ասել է Հովհաննիսյանը։ Աճը, ըստ նրա, նախատեսվում է ապահովել նաեւ ի հաշիվ նոր ներդրումների եւ զարգացման։

  • Կիսվել: