շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ծխախոտային արտադրանքը կդառնա հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա արտադրանք

Ծխախոտային արտադրանքը կդառնա հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա արտադրանք

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որի նպատակը ծխախոտային արտադրանքը հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա դարձնելն է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդիրն այն է, որ նույնանման արտադրատեսակներ հանդիսացող և մարդու առողջության համար վնասակար (ծխախոտ, վերականգնված ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար) ապրանքները ներառված չեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նշված արտադրատեսակների շուկայում։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում արտադրվող և ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող, դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից՝ հուլիսի 1-ից իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ չդրոշմավորված ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2025-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը։

  • Կիսվել: