շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տրվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 6 եւ մեծածախ առեւտրի 4 լիցենզիա

Տրվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 6 եւ մեծածախ առեւտրի 4 լիցենզիա

Մենք տրամադրել ենք էլեկտրաէներգիայի մատակարարման 6 եւ մեծածախ առեւտրի 4 լիցենզիա։ Այս մասին «Շուկայի եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

2022 թվականը նա անվանել է պատմական՝ նկատի ունենալով էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդելի եւ այն մրցակցային բաղադրիչների ներդրումը, որոնք նախատեսում են առեւտրի կանոնների սահմանում ազատական շուկայի պայմաններում, մեծածախ շուկայում առեւտրի սկզբունքների ամրագրում, շուկայի նոր մոդելին սահուն անցման (մեկ տարվա ընթացքում) անցումային միջոցների մշակումներ։

«Շուկա են մտել նոր մասնակիցներ, ներդրվել է մատակարարների եւ թրեյդերների նոր ինստիտուտ»,- ավելացրել է պաշտոնյան։

  • Կիսվել: