ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թող 7.6 մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների «քաչալ. անվադողերը փոխեն»․ Արթուր Չախոյան

Թող 7.6 մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների «քաչալ. անվադողերը փոխեն»․ Արթուր Չախոյան

Ուզում եմ ձեզ հրավիրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոպարկ, որպեսզի տեսնեք, թե վարորդներն ինչ անմարդկային պայմաններում են աշխատում, եւ ինչ անմխիթար վիճակում են գտնվում ավտոբուսները, անվադողերը՝ «քաչալ», որոնցով մեր հասարակության կյանքի հետ են խաղում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Երեւանի ավտոբուս» ընկերության ավտոպարկում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

Հարցին, թե դա ում պարտականությունն է, որ չի կատարվել՝ Չախոյանը պատասխանեց.«Իհարկե, իշխանությանը։ Թող պարգևավճարներ չստանան, թող 7.6 մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների նոր անվադողեր գնեն: Մենք բոլորս տեսնում ենք, որ մի թեթև ձյուն է գալիս, ավտոբուսները կանգնում են, վթարի են ենթարկվում, շենքի են բախվում: Ու ո՞վ է մեղավոր՝ վարորդը։ Մարդիկ իրենց կյանքի գնով  անմարդկային պայմաններով երթևեկում են:

Ասում են՝ վարորդները կոպեկ են գողանում և այլն: Լավ էլի, չի կարելի այդպես, մարդկանց գող-ավազակ են սարքում, բայց դրա մեղավորը իրենք չեն:

Ո՞նց է լինում, որ պաշտոնյաները ուզում են պարգևավճարներ ստանալ, իրենց աշխատավարձները բարձրացնեն, բայց այս մարդկանց աշխատավարձները չպետք է բարձրացնեն»,-ասաց նա:

  • Կիսվել: