ՏԿԵՆ-ում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը:
Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր:
Նախ քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր:
Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները զեկուցել են այս տարվա ցուցանիշները:
Նախարար Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ:
Օրակարգային վերջին հարցով քննարկվել են թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնությունը։
Նախաձեռնության հեղինակ, պատգամավորներ Մերի Գալստյանը, Արուսյակ Մանավազյանն ու Ծովինար Վարդանյանը ներկայացրել են օրենքի նոր նախագիծը, առաջարկվող կարգավորումները, որոնք պետք է լուծում տան թափառող շների խնդրին ամբողջ հանրապետությունով։
Նախագծի շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում, գույքագրվել են խնդիրները: