կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՏԿԵ նախարարության բենզինը կհերիքի մինչեւ այս ամսվա վերջ. Շատ են մեկնել աղետի գոտի

ՏԿԵ նախարարության բենզինը կհերիքի մինչեւ այս ամսվա վերջ. Շատ են մեկնել աղետի գոտի

Կառավարությունը որոշեց ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2,9 մլն դրամ նախարարության Բնականոն գործունեությունը ապահովելու  նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ձեռք է բերվել 15,490 լիտր բենզին, որը նախատեսված է եղել օգտագործել ամբողջ 2024 թվականին, սակայն Նախարարության վերահսկողական գործառույթներով և աղետի գոտի հաճախակի այցերով պայմանավորված, գործուղումների թիվը կանխատեսվածից ավելացել է և ձեռք բերված բենզինը չի բավարարում Նախարարության բնականանոն գործունեությունը ապահովելու համար։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել 4000 լիտր բենզին ռեգուլյար (1 լիտրի արժեքը՝500 դրամ) ընդհանուր 2 մլն դրամ արժեքով։

Այս պահին ՏԵԿ նախարությունում առկա է ընդամենը 620 լիտր բենզին, որը կբավարարի առավելագույնը մինչև հոկտեմբերի վերջ։

Բացի այդ, նախարարության սերվերում տեղադրված անխափան սնուցման աղբյուրը, որը ապահովում է domain controler, sharing file service և ac7 հաշվապահության սերվերների անխափան աշխատանքը, խափանվել է սույն թվականի սեպտեմբերի 23-ին։ Ելնելով վերոգրյալից  անհրաժեշություն է առաջացել ձեռք բերել  թվով 1 նոր անխափան սնուցման սարք, որի արժեքը՝ 900 հազար դրամ է։

  • Կիսվել: