շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
ՏԿԵ նախարարն աննախադեպ համարեց  սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների ծավալները

ՏԿԵ նախարարն աննախադեպ համարեց սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների ծավալները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աննախադեպ է համարում սուբվենցիոն ծրագրերով անցած տարի իրականացված աշխատանքների ծավալը։

Այս մասին ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը նախորդ տարվա ընթացքում ուղղվել է 60 միլիարդ դրամ, որից պետական մասնաբաժինը կազմել է 31,83 մլրդ դրամ, ևս 25 միլիարդ դրամ հատկացվել է համայնքային բյուջեներից, իսկ 1,6 մլրդ դրամ այլ ներդրողների համաֆինանսավորումն է կազմում»,-հավելեց նախարարը։

 

  • Կիսվել: