շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանքի չի մնա». Գնել Սանոսյանը՝ Շիրակի արդեն նախկին մարզետի մասին

«Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանքի չի մնա». Գնել Սանոսյանը՝ Շիրակի արդեն նախկին մարզետի մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում, էր հեռափոխությունից հետո Շիրակում 5 մարզպետ է փոխվել: «Բնական պրոցես է, որեւէ արտառոց բան չեմ տեսնում, մյուս մարզերում էլ է փոփոխություն լինում: Դե Շիրակի մարզը պետք է ռեկորդակիր լինի: Դա ընդամենը հանգամանքների բերումով է այդպես՝ այլ բացատրություն չկա»,-հավելեց նախարարը:

Հարցին, թե ինչ պաշտոնի ու աշխատանքի է գնում արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ Գնել Սանոսյանն ասաց. «Տիկին Բաղդասարյանը, կարծում եմ՝ առանց աշխատանք չի մնա, որոշակի քննարկումներ կան, բայց այդքան էլ իմ տիրույթը չէ, որ ես հիմա մանրամասն մեկնաբանեմ»։

  • Կիսվել: