ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տիգրան Սարգսյանը կղեկավարի Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը

Տիգրան Սարգսյանը կղեկավարի Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն, որը լքում է իր պաշտոնը հունվարի 31-ին, ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ Այս մասին Infoport.am-ին տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից։

«Այսպիսով, Տիգրան Սարգսյանը պահպանելու է բարձր մակարդակի միջազգային պաշտոնյայի կարգավիճակը։ Հիմնադրամի նպատակն է աջակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Տաջիկստանի Հանրապետության տնտեսությունների թվայնացման գործընթացներին։ Այդ երկրները Եվրասիական զարգացման բանկի անդամ են, որը կոչված է նպաստելու նրանց տնտեսական աճին ու նրանց միջև առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը»,- հայտնեցին ԵՏՀ-ից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: